Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սպորտային հեղինակավոր որոշ
լրատվամիջոցների փորձագետների գնահատականները, Չեմպիոնների լիգայի
կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա առաջին հանդիպման վերաբերյալ:
Արքայական ակումբի բոլոր ֆուտբոլիստները, մադրիդյան Marca-ի
փորձագետների կողմից ստացել են 1 միավոր, որը համապատասխանում է «բավարար»
գնահատականին: Բարսելոնայի կազմում, այդքան միավորի է արժանացել միայն
Պեդրոն, իսկ մնացած ֆուտբոլիստները ստացել են «լավ» և «գերազանց»
գնահատականները: Marca-ի կողմից լավագույն՝ երեք միավոր ստացել են
Մասկերանոն, Պիկեն, Խավին, Աֆելայը, Մեսսին և գլխավոր մարզիչ Գվարդիոլան:
Կատալոնյան El Mundo Deportivo-ն, մադրիդցիներին
արժանացրել է բավարար գնահատականների, իսկ Բարսելոնայից գերազանց են
գնահատականի են արժանացել Մասկերանոն, Պույոլը Մեսսին և Աֆելայը:
Ֆրանսիական L'Equipe-ը, հանդիպման երկու գոլերի
հեղինակ Մեսսիին անվանել է խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ արգենտինացու
գործողությունները գնահատելով 8 միավորով: Այդ լրատվամիջոցի փորձագետների
կարծիքով, Բարսելոնայից ամենավատը հանդես եկան Ալվեշը, Պեդրոն և Վիլիան,
որոնք գնահատվել են 4 միավորով: Ռեալից ամենաբարձր՝ 6 միավոր է ստացել Դի
Մարիան, իսկ ամենացածրը՝ Օզիլը, ով գնահատվել է 3 միավորով:
Իսկ իտալական La Gazzetta dello Sport-ի փորձագետների
կարծիքով, Արքայական ակումբի կազմում լավագույնը Խաբի Ալոսնոն էր (6
միավոր), իսկ Բարսելոնայից՝ Մեսսին (8 միավոր): Կատալոնյան ակումբից վեց
ֆուտբոլիստներ՝ Պույոլը, Պիկեն, Մասկերանոն, Խավին, Վիլիան և Աֆելայը
ստասել են 7 միավոր: Իտալացիների կարծիքով, խաղադաշտում, վատագույն
գործողություններով հանդես եկավ Ռեալի պաշտպան Սերխիո Ռամոսը:
|