Չլ-ի
կիսաեզրափակիչում «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպման ժամանակ անարդարացի
որոշումներ կայացնելու մեղադրանքով «Ռեալ Մադրիդը» ցանկանում է պաշտոնական
մեղադրանք ուղարկել ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտե, որպեսզի նրանք
վերանայեն հանդիպման ժամանակ եղած սխալ որոշումները: «Բարսելոնայի»
ֆուտբոլիստները սիմուլյացիայի և ագրեսիվ վարքի շնորհիվ փորձում էին
մոլորեցնել մրցավարին, որը, ի վերջո, անարդարացիորեն Պեպեին հեռացրեց
խաղադաշտից:
Զարամանալին
այն է, որ մինչ այդ «Բարսելոնան» նունպես մեղադրանք էր ուղարկել «Ռեալ
Մադրիդի» դեմ, իսկ ավելի կոնկրետ Ժոզե Մոուրինյոյի` նրա պահվածքի և
խոսքերի համար: Իսկ Մոուրինյոն արտահայտել էր միայն իր կարծիքը խաղի
վերաբերյալ ու օգտագործել էր խոսքի ազատության իր միջազգային իրավունքը,
որը սահմանված է նաև ՈՒԵՖԱ-ի կանոնակարգում: |