Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 14 » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՌՈՆԱԼԴՈՆ ՊԱՏՎԻ ԿԱՐԺԱՆԱՆԱ ՎԱՂՎԱ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ
13:09
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՌՈՆԱԼԴՈՆ ՊԱՏՎԻ ԿԱՐԺԱՆԱՆԱ ՎԱՂՎԱ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ
Փետրվարի 14-ին ֆուտբոլից հեռացավ Ռոնալդո Լուիս Նազարիո Դե Լիման: Բրազիլացին պատվի կարժանանա շաբաթնօրյա խաղից առաջ: Խաղից առաջ նա Ֆլորենտինո Պերեսի ու Խորխե Վալդանոյի ուղեկցությամբ դուրս կգա խոտածածկին` Մաչինբարենան ու Արանգուրեն արձանիկը ձեռքին, որը ստեղծվել է 1925 թվականին ու հիմա դրված է առաջին թիմի հանդերձարանում:

Քչերին է հաջողսվել վերադառնալ ֆուտբոլային էլիտա ծնկի երկու լուրջ վնասվածքներից հետո: Բայց Ռոնալդոյին դա հաջողվեց, ու նա քիչ հաճելի պահեր չի պարգևել երկրպագուներին, իսկ ամենահիշարժան պահը «Օլդ Թրաֆորդում» ստացած ծափահարություններն էին խփած հեթ-տրիկի համար: Ռոնալդոն «Ռեալի» հետ հաղթել է երկու Լա Լիգա, մեկ միջմայրցամաքային գավաթ ու մեկ Իսպանիայի սուպերգավաթ: Նրա հաջողությունները կհիշեն սերունդներ:

Ռոնալդոն թիմ եկավ 2002 թվականին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո, մինչդեռ թիմում արդեն խաղումէին Զիդանի, Կառլոսի, Ֆիգուի ու Ռաուլի պես հայտնություններ: Հարձակվողը իր հավաքականին հաղթանակ պարգևեց Կորեայում ու Ճապոնիայում կայացած մունդիալում, խփելով 8 գոլ, որոնցից 2-ը ամենավճռականն էին` եզրափակչում Գերմանիայի դարպասը:

Նա շատ շուտ համակերպվեց «Ռեալին»` դուբլ գրանցելով դեբյուտային խաղում 2002 թվականի հոկտեմբերի 6-ին «Ալավեսի» հետ խաղում: Նա «Բեռնաբեուի» խոտածածկին հայտնվեց 63-րդ րոպեին ու նրանից միայն մեկ հպում պահանջվեց առաջին գոլը խփելու համար: Նա վարեց գնդակը մրցակցի կիսադաշտում ու գեղեցիկ հարվածով կախեց գնդակը Դուտրուելի վրայով: 14 րոպե անց նա խփեց իր 2-րդ գոլը: Իսպանական ամեն մի թերթի շապիկին մշտապես նրա նկարներն էին, ու դա շարունակվեց այնքան, մինչև որ նա 2006/07 մրցաշրջանում որոշեց տեղափոխվել Իտալիա:

Մի անգամ Ռոնալդոյին շատ լավ բնութագրել է Խորխե Վալդանոն.«Երբ նա գնդակով առաջ է շարժվում միայնակ, տպավորություն է ստեղծվում, որ հսկա ցլերի մի ամբողջ խումբ է հարձակվում թիրախի վրա»: Սա հիանալի բնութագրում է Ռոնալդոյի խաղին, ով «Ռեալի» կազմում հեղինակեց 104 գոլ:

Просмотров: 410 | Добавил: ArmSuro | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930