Միլանի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն, ով վնասվածք էր ստացել Ա
Սերիայի 33-րդ տուրում կայացած Սամպդորիայի հետ խաղում (3-0), արդեն
մարզվում է ընդհանուր թիմի հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:
Նշվում է, որ Պատոն ամբողջությամբ վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից և առաջիկայում կկարողանա դուրս գալ խաղադաշտ: