Մադրիդի "Ռեալի” նախագահ
Ֆլորենտինո Պերեսը մրցաշրջանի ընթացքում ցանկանում էր հեռացնել
Մոուրինյոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է El Pais-ը:
Բանն
այն է, որ Մոուրինյոն շատ զայրացած էր 16-րդ տուրի "Սևիլիայի” հետ խաղից
հետո: Պորտուգալացի մասնագետի կարծիքով, մրցավարությունը կամայական էր, և
նա հանդերձարանում ակումբի ղեկավարության մի քանի անդամների ասել էր
հետևյալը. "Դուք ասում եք, որ սա աշխարհի ամենահզոր ակումբն է, բայց դա
այդպես չէ (այնուհետև նա անհարիր արտահայտություններ էր արել): Ես թքած
ունեմ նման հզորության վրա: Իսկ այժմ փոխանցեք իմ խոսքերը նախագահին”:
Երբ
Պերեսն իմացել էր այս խոսքերի մասին, իր հերթին ասել էր. "Կան մարդիկ,
որոնք մտածում են, թե կարող են աշխատել ամենուրեք, և չեն հասկանում, որ
"Ռեալն” աշխարհի ամենահզոր ակումբն է: Ոչ բոլորն են կարող դիմադրել այն
ճնշմանը, որ կա մեր ակումբում: Ոմանք նույնիսկ խելագարվում են”:
Մոուրինյոն
այս կապակցությամբ պատասխանել էր. "Ես այն մասնագետը չեմ, որին Դուք
փնտրել եք, իսկ Դուք այն նախագահը չեք, որին փնտրել եմ ես”:
Լուսանկարը` real-fc.com-ի
|