«Ռեալում» շատ բարձր են գնահատել «Բարսելոնայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ու պաշտպան Խերարդ Պիկեի գեղեցիկ արարքը:
Չնայած
նրան, որ «Ռեալի» խաղացողներից ոմանց հետ Պիկեն բազում բախումներ ունեցավ
խաղի ժամանակ, խաղից հետո նա, ի տարբերություն միանգամից հանդերձարան
գնացած խաղընկերների, միայնակ մնացել էր դաշտում ու անձամբ շնորհավորեց
բոլոր չեմպիոններին:
Իսկ
Գվարդիոլան, իր հերթին, «Ռեալին» մեդալները հանձնելու ժամանակ ճանապարհին
անձամբ շնորհավորեց բոլոր խաղացողներին, իսկ վերջում ի նշան փոխադարձ մեծ
հարգանքի նա գրկեց Մոուրինյոյին ու ջերմորեն շնորհավորեց:
|