Գերմանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, սպասվում է, որ
Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին, այս մրցաշրջանի ավարտից
հետո, կլքի Քյոլն ակումբը: Պոդոլսկին գոհ չէ իր ակումբի մրցելույթներից,
քանի որ թիմը՝ ուժեղագույների մրցաշարը լքելու եզրին է կանգնած:
Գերմանական աղբյուրներն արդեն նշվում են երկու ակումբների՝ Միլանի և
Դորտմունդի Բորուսիայի անունները, որոնք ցանկանում են իրենց շարքերում
տեսնել Պոդոլսկուն: Այնուամենայնիվ, Միլանը, հարձակման գծում չունի
ուժեղացման մեծ կարիք, մինչդեռ Բորուսիան, Լուկաս Բարիոսի հավանական
տրանսֆերի պատճառով, ավելի շատ կունենա հարձակվող ձեռք բերելու
ցանկություն:
|