|
Բարսելոնայի ավագ Կառլես Պույոլը չի մասնակցի վաղը, Իսպանիայի Պրեմիեր
լիգայի շրջանակներում կայանալիք, Ռեալ Սոսյեդատի հետ արտագնա հանդիպմանը:
Նշվում է, որ կատալոնյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշել է
հանգիստ տալ նրան, ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալի հետ պատասխան հանդիպւոմից
առաջ:
Կբացակայի նաև Անդրեդ Ինիեստան, ով չի հասցրել դեռևս վերականգնվել վնասվածքից, հաղորդում է AP-ը:
|