«Բարսելոնայի» պաշտպաններ
Կառլես Պույոլը և Գաբրիել Միլիտոն ընդրգրկված են այն խաղացողների կազմում,
որոնք կմեկնեն Մադրիդ Չեմպիոնների լիգայի «Ռեալի» հետ կիսաեզրափակիչ
առաջին հանդիպմանը, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Marca-ին։
Պույոլը ծնկի վնասվածք էր ստացել
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Ռեալի» հետ հանդիպման
ժամանակ, իսկ Միլիտոն՝ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում
«Օսասունայի» հետ խաղի ընթացքում (2:0):
Լուսանկարը՝ Getty Images-ի
|