
«Շալկեի» հարձակվող Ռաուլը, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր
Յունայթեդի» դեմ առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, նշել է, որ իր թիմը
բավական լավ է նայվել Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկի ֆոնի
վրա: «Իհարկե, մենք ցանկանում էին այլ խաղ և արդյունք տեսնել, բայց
չստացվեց: Ամեն դեպքում, մենք երջանիկ ենք, քանի որ խաղում ենք նման բարձր
մակարդակով: Խնդիրը նրանում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մակարդակով ավելի
բարձր է: Միակ բանը, որի համար ափսոսում ենք այն է, որ չկարողացանք ավելի
շատ գոլային պահեր ստեղծել: Բացի այդ երկու գոլ բաց թողեցինք երկու խաղում:
«Շալկեն» իրավունք ունի հպարատանալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում
հայտնվելու համար: Երկրպագուները լավ են հասկանում, որ մենք արեցինք ամեն
հնարավորը և մեզ ծափահարում էին խաղից հետո»,- ասել է Ռաուլը:
|