Քիչ հետո, Գելզենկիրխենում, Շալկե-Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումով
կմեկնարկի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը: Գերմանական ակումբին,
ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ամենամեծ հայտնությունը կարելի է համարել, քանի որ
մեկնարկում, քչերի մտքով կանցներ, որ այդ թիմը կարող է հասնել հեղինակավոր
այդ մրցաշարի կիսաեզրափակիչ:
Այնուամենայնիվ, Շալկեում կա մի ֆուտբոլիստ, ով իր նախկին թիմի՝ Մադրիդի
Ռեալի հետ, բազում հաջողությունների է հասել, այդ թվում նաև Չեմպիոնների
լիգայում (Արքայական ակումբի հետ նվաճել է լիգայի գավաթը՝ 1998, 2000 և
2002 թվականներին): Բնականաբար խոսքը Ռաուլի մասին է, ով հաջողությամբ
ֆուտբոլային իր կարիերան շարունակում է Շալկեում:
Ինչ վերաբերում է Ռաուլի (Ռեալի կազմում) և Մանչեսթեր Յունայթեդի
դիմակայությանը ՉԼ-ում՝ նշենք, որ իսպանացի հարձակվողը, այդ մրցաշարում,
երեք անգամ է հանդիպել անգլիական ակումբին և կարողացել է չորս անցամ գրավել
«կարմիր սատանաների» դարպասը:
Հետաքրքիր նաև, որ Ռաուլի դեմ, Մանչեսթեր Յունայթեդի ներկայիս կազմում,
խաղացել են չորս ֆուտբոլիստներ՝ Ռիո Ֆերդինանդը, Պոլ Սքոուլզը, Ռայան Գիգսը
և Բրաունը:
|