Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ-ում խփած գոլերի քանակով, Շալկեի
հարձակվող Ռաուլը, կրկնել է Անդրեյ Շևչենկոյի ցուցանիշը: ՉԼ-ի այդ
մրցափուլում, այժմ երկու ֆուտբոլիստների հաշվին էլ գրանցված է 18 գոլ:
Բացի այդ, Ռաուլը, փլեյ օֆֆ-ում, անցկացրեց իր 44-րդ հանդիպումը, որը
ռեկորդային ցուցանիշ է ՉԼ-ի պատմության մեջ: Նշենք, որ իսպանացի լեգենդար
ֆուտբոլիստը, ՉԼ-ի շրջանակներում խփել է 71 գոլ:
Հավելենք, որ Ռաուլը, իր գոլերի առյուծի բաժինը, հեղինակել է Մադրիդի
Ռեալի կազմում. Արքայական ակումբի հետ, նա երեք անգամ նվաճել է Չեմպիոնների
լիգայի գավաթը:
|