Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 12
Հյուրեր: 12
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 17 » «ՌԵԱԼ»-«ԲԱՐՍԵԼՈՆԱ» | ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
14:20
«ՌԵԱԼ»-«ԲԱՐՍԵԼՈՆԱ» | ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

4 կլասիկոներից առաջինը ներառեց ամեն ինչ` լավ ֆուտբոլ, վեճեր, էմոցիաներ, կրքեր ու երկու 11 մետրանոցներ: Խաղադաշտում հանդիպել էին երկու տարբեր խաղաոճեր` մադրիդյան «սպարտայի» ոգինու «Բարսելոնայի» փոխանցումներով լի խաղը:

Ժոզե Մոուրինյոն շատ լավ էր ուսումնասիրել մրցակցի խաղը ու որոշել էր, որ ամենաճիշտ քայլը կլինի երեք պաշտպանողական ֆունկցիա կատարող ֆուտբոլիստներով խաղալը, որոնցից մեկը Պեպեն էր, ում առաջ խնդիր էր դրված հետևել Մեսսիին: Առաջին խաղակեսում դաշտւ տերերը շատ չէին տիրում գնդակին, ինչը մրցակցին թույլ էր տալիս ավելի շատ տիրել գնդակին ու ծուղակի մեջ գցել մադրիդցիներին: «Ռեալը» ավելի շատ ապավինել էր գնդակը արագորեն խլելուն ու արագ հակագրոհ ձեռնարկելուն: Առաջին կեսում ամենաիրական գոլային պահը ուներ Ալբիոլը, երբ նա խաղակեսի ավարտից մի քանի վայրկյան առաջ հարվածեց ազատ դարպասին, բայց փրկեց Ադրիանոն:

Խաղը երկրորդ կեսում լիովին փոխվեց, ու ամենակարևոր պահը եղավ 51-րդ րոպեին, երբ Ալբիոլը տուգանային հրապարակում վայր գցեց Վիլյային: Պաշտպանը միանգամից հեռացվեց դաշտից, իսկ Մեսսին գրավեց Իկերի դարպասը:

«Բլանկոսների» ոգին չէր կոտրվել: Ունենալով մեկ խաղացող ավելի քիչ` Մոուրինյոն պետք է ռիսկի դիմեր, ու նա դաշտ դուրս բերեց Օզիլին, որպեսզի թիմային արագությունը բարձրանա: Գերմանացի կիսապաշտպանը թիմին աելի մեծ կառավարում ու գնդակին տիրելու ավելի շատ հնարավորություն տվեց: «Բարսելոնան» սկսեց ավելի մեծ ճնշում զգալ «Ռեալի» ու «Բեռնաբեուի» կողմից:

Երկրպագուները իրենց արժանի փոխհատուցումը ստացան 80-րդ րոպեին, երբ տուգանային հրապարակում Մարսելոյին վայր գցեց Ալվեսը, ում մրցավարը ցույց չտվեց դեղին քարտ, որը կլիներ նրա համար երկրորդը այս խաղում, ու նա ստիպված կլիներ հեռանբալ դաշտից: Նշակետին մոտեցավ Ռոնալդուն ու խոցեց մրցակցի դարպասը:

Վերջին րոպեներին խելահեղ խաղ էր ընթանում: Տան տերերը փորձում էին ամեն ինչ անել, որ խփեին երկրորդ գոլը, ու Խեդիրայի վտանգավոր հարվածից հետո Վալդեսը կարողացավ փրկել իր թիմին: Վիլյան նույնպես շանս ունեցավ իր թիմին հաղթանակ բերելու համար, բայց չկարողացավ կասեցնել գնդակը: Վերջիվերջո «Ռեալը» ու «Բարսելոնան» 1-1 խաղացին, ինչը առաջինի համար հավասարազոր էր հոգեբանական հաղթանակի: Այն կարող է կարևոր ազդեցություն ունենալ չորեքշաբթի կայանալիք գավաթային եզրափակչի վրա:

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
Կասիլյաս
Սերխիո Ռամոս

Ռիկարդո Կառվալյու

Մարսելո
Պեպե
Ալբիոլ 51´
Խեդիրա
Խաբի Ալոնսո

Ադեբայոր 68'
Կրիշտիանու Ռոնալդու
Գոլ 83'
Դի Մարիա

Արբելոա 68'
Բենզեմա
Օզիլ 58'

ԲԱՐՍԵԼՈՆԱ
Վիկտոր Վալդես
Դանի Ալվես
Պիկե
Պույոլ
Կեյտա 59'
Ինյեստա
Բուսկեց
Խավի
Ադրիանո
Մաքսվել 81'
Մեսսի Գոլ 54'
Վիլյա
Պեդրո
Աֆելայ 67'
Просмотров: 251 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930