Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 12
Հյուրեր: 12
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 27 » «ՌԵԱԼ»-«ԲԱՐՍԵԼՈՆԱ» | ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
14:28
«ՌԵԱԼ»-«ԲԱՐՍԵԼՈՆԱ» | ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Ռեալն» ու «Բարսելոնան» կրկին անգամ դուրս կգան խաղադաշտ վերջին հանդիպումից ուղիղ մեկ շաբաթ անց: Այս անգամ չի խաղարկվում որևէ մրցանակ, բայց այս խաղը պակաս կարևոր չէ, քանի որ այստեղ թիմերից մեկը կարող է լուծել «Ուեմբլիի» ուղեգիր ստանալու հարցը: Առաջնության կլասիկոյում «Բեռնաբեուում» ու արդեն գավաթի եզրափակիչ խաղում «Մեստալյայի» հարավային տրիբունայում ֆանտաստիկ աջակցություն հանդես բերած երկրպագուները կրկին անգամ պետք է աչքի ընկնեն այսօր: Ինչպես արդեն նշել է Սերխիո Ռամոսը, նրանք պետք է խփեն թիմի առաջին գոլը այս խաղում: «Ռեալը» մինչ այժմ ոչ մի գոլ բաց չի թողել սեփական հարկի տակ մրցաշարում ու պետք է փորձի շարունակել ավանդույթը պատասխան կարևոր խաղից առաջ: «Սանտիագո Բեռնաբեուն» իրեն կարևոր է զգում: Ավելի քան 80.000 ձայներ հնարավոր են դարձնում դա:

Վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ «Բեռնաբեուն» կընդունի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղը: Նախորդ շաբաթ գավաթը նույն «Բարսայի» հետ խաղում նվաճելուց հետո թիմը հիանալի տրամադրությամբ է մոտենալու այս խաղին, որի ժամանակ փորձելու է այս ամիսը ավարտել այնքան լավ, որքան որ սկսել է: Սեփական դաշտում թիմը մեծ առավելություն է ստացել «Լիոնի» ու «Տոտենհեմի» հետ խաղերում ու ցանկանում է ստանալ այդ առավելությունը նաև Կլասիկոյի ժամանակ:

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ
Ռեալ Մադրիդ
Բարսելոնա
Խմբային փուլ
Խմբային փուլ
Ռեալ Մադրիդ 2-0 Այաքս
Օսեր 0-1 Ռեալ Մադրիդ
Ռեալ Մադրիդ
2-0
Միլան
Միլան 2-2 Ռեալ Մադրիդ
Այաքս 0-4 Ռեալ Մադրիդ
Ռեալ Մադրիդ
4-0
Օսեր
Բարսելոնա 5-1 Պանատինայկոս
Ռուբին 1-1 Բարսելոնա
Բարսելոնա 2-0 Կոպենհագեն
Կոպենհագեն 1-1 Բարսելոնա
  Պանատինայկոս 0-3 Բարսելոնա
Բարսելոնա 2-0 Ռուբին
1/8 եզրափակիչ
1/8 եզրափակիչ
Լիոն 1-1 Ռեալ Մադրիդ
Ռեալ Մադրիդ
3-0
Լիոն
Արսենալ 2-1 Բարսելոնա
Բարսելոնա 3-1 Արսենալ
1/4 եզրափակիչ
1/4 եզրափակիչ
Ռեալ Մադրիդ 4-0 Տոտենհեմ
Տոտենհեմ 0-1 Ռեալ Մադրիդ
Բարսելոնա 5-1 Շախտյոր
Շախտյոր 0-1 Բարսելոնա

«Մենք ի սրտե ենք խաղալու»,- ընդգծեց Սերխիո Ռամոսը երկուշաբթի: Այստեղից պարզ երևում է, թե ինչ էմոցիաներ ունի թիմը խաղից առաջ: Խեդիրան վնասվածք ունի ու չի օգնի թիմին, իսկ Կառվալյուն որակազրկված է, բայց շաբաթ օրը պահեստայինները ցույց տվեցին, որ պահեստային բառը նրանց մասին սխալ է ասված: Ալբիոլը, Ռամոսը, Ռոնալդուն ու Դի Մարիան ունեն դեղին քարտեր ու ևս մեկը ստանալու դեպքում պատասխան խաղին կհետևեն տրիբունայից:

Վերջին երկու տարիներին Ժոզե Մոուրինյոն չի պարտվել փլեյ-օֆֆում: «Ինտերը» ղեկավարելուց ու 2009 թվականին «Սամպդորիային» Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում զիջելուց հետո Մոուրիննոյն խաղացել ու հաղթել է այս 12 թիմերին` «Լիվորնո», «Յուվենթուս», «Ֆիորենտինա», «Չելսի», «ԲԿՄԱ», «Բարսելոնա», «Լիոն», «Տոտենհեմ», «Մուրսիա», «Լևանտե», «Ատլետիկո Մադրիդ», «Սևիլիա»: Մոուրինյոն ցանկանում է այս կախարդական շարքին ավելացնել ևս մեկ հաղթանակ «Բարսելոնայի» նկատմամբ:

Քանի որ Մաքսվելն ու Ադրիանոն վնասվածք ունեն, Գվարդիոլան ստիպված է այնպիսի պաշտպանություն խաղացնել, ինչպիսին դեռևս ոչ մի անգամ չի խաղացել այս մրցաշրջանում: Միևնույն ժամանակ վերականգնվել են Կառլես Պույոլը ու Գաբի Միլիտոն, ով «Օսասունայի» հետ վերջին խաղում վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Բացի այդ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ Անդրես Ինյեստան չի մասնակցի այս խաղին:

ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ԽԱՂԵՐԸ ՉԼ-ՈՒՄ
  Խ Հ ՈՈ Պ ԽԳ ԸԳ
Ռեալ Մադրիդ
6 3 2 1 12 7
Բարսելոնա 6 1 2 1 7 12

Այս թիմերը արդեն երկու անգամ խաղացել են Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում ու երկու անգամ էլ հաղթել են սպիտակները` 1959/60 և 2001/2002 մրցաշրջաններում:

Քանի որ այս մրցաշարում կարևոր են արտագնա խաղերում խփած գոլերը, ապա շատ կարևոր է, որ այսօր թիմը գոլ բաց չթողնի: Դա մադրիդցիների մոտ այս մրցաշրջանում շատ լավ է ստացվում ու նրանք հույս ունեն այդպես շարունակել: Խաղացողները ցանկանում են տեսնել «Բեռնաբեու», որը առաջին գոլը կխփի, իսկ երկրպագուները շատ ոգևորված են եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: Միավորելով իրենց ուժերը նրանք ցանկանում են իրականացնել այս երազանքը:

Չեմպիոնների Լիգա, 27.04.2011, 23:45

կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ


Los Blancos

 


Blaugrana

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

VS

Բարսելոնա

Ուղիղ հեռարձակում - Realmadrid.am TV, Հ1, НТВ+ Футбол
Просмотров: 317 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930