Վաղը, ապրիլի 16-ին, Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում, Մադրիդի
Ռեալը, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, ընդունելու է Բարսելոնային: Այդ
խաղով կսկսվի սուպերկլասիկոների չորս հանդիպումների աննախադեպ շարքը:
Իսպանիայի առաջնությունից բացի, թիմերն առաջիկա 18 օրերին կհանդիպեն նաեւ
Իսպանիայի գավաթի եզրափակիչում եւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:
Սպասվում է, որ ամբողջ աշխարհում առաջնության հանդիպմանը կհետեւի 78
միլիոն, գավաթի եզրափակիչին` 77 միլիոն, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի
առաջին խաղին` 91, իսկ երկրորդ խաղին` 100 միլիոն հեռուստադիտող,
տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով Goal.com-ին: