Իսպանիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում, Վալենսիա-Ռեալ հանդիպումից
հետո (3-6), Marca-ն հարցում է անցկացրել իր այցելուների շրջանում, որպեսզի
պարզի, թե որքանով են նրանք վստահում Արքայական ակումբի բրազիլացի
հանրահայտ կիսապաշտպան Կակային:
Հարցման մասնակցել է 24 927 երկրպագու, որոնցից 58.1%-ը կարծում է, որ
ՉԼ-ի կիսաեզրափակիչում, Բարսելոնայի հետ կայանալիք հանդիպմանը, Կական պետք է
խաղադաշտ դուրս գա մեկնարկային կազմում, իսկ 41.9%-ն ունի հակառակ
կարծիքը:
Հիշենցնենք, որ Վալենսիայի հետ խաղում, Կական անցկացրեց հիանալի հանդիպում և երկու անցամ կարողացավ գրավել մրցակցի դարպասը:
|