Մադրիդի Ռեալը, 52-րդ րոպեից հանդիպումն անցկացրեց 10 հոգով, քանի որ դաշտից հեռացվեց Ալբիոլը՝ Դավիդ Վիլիային սեփական տուգանայինում վայր գցելու համար: Այդ դրվագից հետո նշանակված 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Մեսսին:
Չնայած տաս հոգով, սակայն Արքայական ակումբի ֆուտբոլիստներին հաջողվեց 82-րդ րոպեին նույնպես վաստակել 11 մետրանոց հարված, որն էլ ոչ պակաս հստակությամբ իրացրեց Ռոնալդոն:
Արձանագրենք, որ այս հանդիպումը տեղի էր ունենում իսպանական Լա Լիգայի շրջանակներում, որից հետո կրկին պահպանվեց երկու թիմերի միջև գոյություն ունեցող ութ միավորի առավելությունը՝ հօգուտ Բարսելոնայի:
Արձանագրենք ևս երկու փաստ. Ռոնալդոն, վերջ ի վերջո, կարողացավ գրավել Բարսելոնայի դարպասը, իսկ Մեսսին՝ Մոուրինիոյի գլխավորած թիմի: Ճի՛շտ է, նրանք կարողացան դա անել 11 մետրանոց հարվածների շնորհիվ, բայց դա այնքալ էլ կարևոր չէ վիճակագրության տեսանկյունից:
Ռեալ. Կասիլիաս, Ալբիոլ, Կարվալյո, Մարսելո, Ռամոս, Խեդիրա, Պեպե, Ալոնսո (Ադեբայոր 67'), Դի Մարիա (Արբելոա 67'), Ռոնալդո, Բենզեմա (Օզիլ 57')
Զգուշացվեցին. Ադրիանո 9', Պիկե 27', Ալվեշ 79', Վալդես 81', Խավի 90+2' - Մարսելո 31'
Հեռացվեց. Ալբիոլ 52'
Բարսելոնա. Վալդես, Պիկե, Պույոլ (Կեյտա 58'), Ադրիանո (Մաքսվել 80'), Ալվեշ, Ինիեստա, Բուսկետս, Խավի, Պեդրո (Աֆելայ 67'), Մեսսի, Վիլիա