Իսպանիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում, Մադրիդի Ռեալը կրկին հանդես
կգա «Մեստալիա» մարզադաշտում, ուր չորեքշաբթի օրը հաղթանակ տոնեց
Բարսելոնայի նկատմամբ և հռչակվեց Իսպանիայի այս մրցաշրջանի գավաթակիր: Այս
անգամ սակայն, Արքայական ակումբը պետք է դիմակայի առաջնության երրորդ
հորիզոնականը զբաղեցնող Վալենսիային:
Այդ հանդիպման համար, Ռեալը, Վալենսիա է մեկնել նշանակալի կորուստներով,
քանի որ 20 հոգուց բաղկացած ֆուտբոլիստների կազմում, տարբեր պատճառներով
բացակայում են Գագոն, Խեդիրան, Դի Մարիան, Ադեբայորը, Արբելոան և Սերխիո
Ռամոսը: Հարկ է նշել, որ նշված վեց ֆուտբոլիստներից միայն Գագոն է, որ չի
մասնակցել Բարսելոնայի հետ կայացած հանդիպմանը: Իսկ մնացածից չորսը
հիմնական կազմում էին, իսկ Ադեբայորը՝ խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 70-րդ
րոպեին:
|