Հարրի Ռեդնապի կարծիքով, Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզչի
պաշտոնում, Ալեքս Ֆերգյուսոնին կփոխարինի Ժոզե Մոուրինիոն, երբ շոտլանդացի
հանրահայտ մարզիչը թողնի մարզչական կարիերան: Նա նաև հայտարարել է, որ
հիանում է Մոուրինիոյով:
«Բոլոր մարզիչների մեջ, որոնց հետ մրցակցել եմ այս տարի, լավագույնը
մեկն է՝ Ժոզե Մոուրինիոն: Նրա նկատմամբ կան հակասական կարծիքներ. կամ նրան
ատում են կամ պաշտում: Ես պարզապես նրանով հիանում եմ: Կարծում եմ, որ
ապագայում նա կփոխարինի Ալեքս Ֆերգյուսոնին»,- մասնավորապես ասել է
Տոտենհեմի գլխավոր մարզիչը:
|