«Ռեալի» նախկին խաղացող բրազիլացի Ռոբերտո Կառլոսը կասկած չունի Մեսսիի որակների ու պրոֆեսիոնալիզմի վրա, սակայն նա համարում է, որ Մեսսին ավելի քիչ նշանակություն ունի «Բարսելոնի» համար, որքան Ռոնալդուն`«Ռեալի»:
«Ինձ դուր է գալիս Մեսսիի խաղաոճը, սակայն Ռոնալդուն կարող է շատ ավելին անել «Ռեալի» համար, քանի Մեսսին`«Բարսելոնի»: «Ռեալը» Ռոնալդուի կարիքը շատ ունի, այդ իսկ պատճառով բրազիլացու կարծիքով վերջինս ավելի որոշիչ դեր է խաղալու այս երկու թիմերի միջև հակամարտություններում:
Կառլոսը չթաքրեց կապտանռնագույնների խաղի հանդեպ հիացմունքը, բայց ընդգծեց նաև խաղային այն մեծ առաջընթացը, որ նկատվում է «արքայական» ակումբում այս մրցաշրջանի մեկնարկից սկսած: «Քիչ թիմեր կարող են ցուցադրել «Բարսելոնի» նման խաղ: Վերջիններս հաճույք են ստանում ֆուտբոլից ու տպավորիչ են դաշտում: Սակայն «Ռեալը» աճել է, ու չնայած բազմաթիվ քննադատությունների, փաստն այն է, որ հայտնվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում»: 5-0 արդյունքը դժվար է կրկնել Կառլոսը անհնարին է համարում նախորդ կլասիկոյի հաշվի կրկնությունը առաջիկա չորս հակամարտությունների ընթացքում: «Եթե անգամ հաղթի «Բարսելոնը», չի կարող դա անել 5-0 հաշվով: Նման բան 10 տարին մեկ է պատահում»,-հավաստաիցրել է բրազիլացին`գովելով նաև երկու թիմերի մարզիչների`Ժոզե Մուորինյոյի և Պեպ Գվարդիոլայի աշխատանքը:
«Մոուրինյոն մարզչական մեծ փորձ ունի, իսկ Պեպը դեռ կլինի աշխարհի լավագույն մարզիչների շարքում»,-նշել է Կառլոսը`ասելով, որ հույս ունի մի քանի տարի ևս շարունակել ֆուտբոլային կարիերան իր ներկայիս ակումբում: «Երկրպագուները սիրում են ինձ, թիմի ավագն եմ, և հույս ունեմ ամենաքիչը 2 տարի դեռ խաղալ: Իսկ գաղտնիքը ֆիզիկական լավ պատրաստականության և ֆուտբոլի հանդեպ տածած մեծ սիրո մեջ է»: |