Անգլիական Daily Mail-ը, հիմնվելով Ռոման Աբրամովիչի շրջապատից ստացած
տեղեկությունների վրա, հայտնում է, որ եթե նույնիսկ Չելսին կարողանա
չեմպիոն հռչակվել Պրեմիեր լիգայում, դա չի փրկի Կառլո Անչելոտտիին: Նշվում
է, որ ռուս միլիարդատերը, Չելսիի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո,
արդեն կայացրել է վերջնական որոշում, ըստ որի, Անչելոտտին, այս մրցաշրջանի
ավարտից հետո, կլքի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
Այնուամենայնիվ, նշենք, որ լոնդոնյան ակումբը վերագտել է իր խաղը և
վերջին մեկ ու կես ամիսների ընթացքում, անցկացնելով հաջող հանդիպումներ՝
այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ
հորիզոնականը՝ ունենանով հավասար միավորներ երրորդ տեղում գտնվող Արսենալի
հետ: Իսկ առաջատարը Մանչեսթեր Յունայթեդն է, որն ունի վեց միավոր ավելի,
քան իրեն հետապնդող երկու ակումբները:
|