La Repubblica-ն հայտնում է, որ մրցաշրջանի ավարտից հետո, Ռոման և Տոտեհեմը կարող են ֆուտբոլիստների փոխանակում անել:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է Վուչինիչի
ծառայություններով, իսկ Ռոման՝ իր ուշադրության կենտրոնում ունի Տոտենհեմի
խաղարկող Սանդրոյին:
Հավելենք, որ Տոտենհեմը դեռ հունվարին էր ցանկանում ձեռք բերել
Վուչինիչին, սակայն Ռոման, այն ժամանակ, չցանկացավ բաժանվել առաջատար իր
ֆուտբոլիստներից մեկից:
|