|
Իտալական Ռոմայի նոր սեփականատերերը մտադիր են վերջին փորձը կատարել,
որպեսզի իրենց ակումբ բերեն Չելսիի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին:
Football Italia-ն հայտնում է, որ մյուս շաբաթվա ընթացքում, կողմերի միջև
պետք է տեղի ունենան բանակցություններ: Նշվում է, որ եթե որևէ
համաձայնություն չկայանա, ապա Ռոմայի ղեկավարությունն կսկսի այլ
թեկնածությունների շուրջ քննարկումները:
Հավելենք, որ Լոնդոնի Չելսիում, Անչելոտտիի ապագան խիստ կասկածի տակ է:
|