«Ֆլամենգոյի» կիսապաշտպան
Ռոնալդինյոն ծնկի վնասվածքի պատճառով ստիպված չի լինի վիրահատվել: Ակումբի
բժիշկները հավատացրել են, որ 31-ամյա ֆուտբոլիստը կարող է խնդիրը լուծել
կոնսերվատիվ բուժմամբ և արդեն այս շաբաթ վերադառնալ թիմի շարքերը'
մասնակցելու «Վասկո դե Գամայի» դեմ խաղին:
«Որևէ նշան չկա, որը վկայի
վիրահատության անհրաժեշտության մասին: Ներկա պահին Ռոնալդինյոն ինտենսիվ
բուժում է ստանում, որպեզի կարողանա մասնակցել «Վասկոյի» դեմ խաղին»,-ասել է
ակումբի բժիշկ Խոսե Լուիս Ռանկոն ակումբի պաշտոնական կայքին:
Հիշեցնենք, որ Բրազիլիա վերադառնալուց հետո Ռոնալդինյոն «Ֆլամենգոյի» կազմում 15 հանդիպում է անցկացրել և խփել 5 գնդակ:
Աղբյուր' sportbox.ru
|