Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ներկայացրել 19
ֆուտբոլիստներից բաղկացած ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն վաղը
կայանալիք Սարագոսայի հետ հանդիպմանը: Մոուրինիոն, Բարսելոնայի հետ
կայանալիք պատասխան հանդիպումից առաջ, հանգստանալու հնարավորություն է տվել
Ռոնալդոյին, Դիարրային, Խաբի Ալոնսոյին, Ալբիոլին և Պեդրո Լեոնին:
Սարագոսայի հետ խաղին պատրաստվում են հետևյալ 19 ֆուտբոլիստները՝
Կասիլիաս, Ադան, Դուդեկ, Կառվալյո, Պեպե, Ռամոս, Մարսելո, Արբելոա, Գարայ,
Նաչո, Գրանիերո, Կակա, Կանալես, Դի Մարիա, Օզիլ, Խուանֆրան, Ադեբայոր,
Իգուաին, Բենզեմա
|