11:28
16.04.2011
Մադրիդի "Ռեալի” կիսապաշտպան
Քրիշտիանու Ռոնալդուն Corriere dello Sport-ին տված հարցազրույցի ժամանակ
հայտարարել է, որ "Բարսելոնայի” հետ կայանալիք 4 հանդիպումներից առաջ բուռն
էմոցիաներ ունի:
Հիշեցնենք, որ երկու իսպանական գրանդերն այս
մրցաշրջանում չորս անգամ հանդիպելու են` ազգային առաջնության
շրջանակներում, Իսպանիայի գավաթի եզրափակչում, ինչպես նաև Չեմպիոնների
լիգայի կիսաեզրափակչում:
"Բարսայի” հետ կայանալիք մրցավեճերից
առաջ ես միշտ բուռն էմոցիաներ եմ զգում: Մեզ համար այդ խաղերը շատ կարևոր
են: Ես չեմ կարող պատկերացնել, որ "Ռեալը” 2-3 տարի կարող է առանց
տիտղոսների մնալ: Մենք խոսում ենք աշխարհի ամենահզոր ակումբներից մեկի
մասին: Նախորդ մրցաշրջանում մենք ոչինչ չնվաճեցինք, սակայն ես մեծ հուսյեր
ունեմ` կապված այս և հաջորդ մրցաշրջանների հետ: Մենք ֆանտաստիկ մարզիչ և
ֆուտբոլիստներ ունենք”, - հայտարարել է Ռոնալդուն:
Լուսանկարը` Getty Images-ի
|