Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 12
Հյուրեր: 12
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 15 » ՌՈՆԱԼԴՈՒ. «ԵԿԵԼ Է ՀԱՂԹԵԼՈՒ ԿԱՄ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԶՐԿՎԵԼՈՒ ՊԱՀԸ»
18:35
ՌՈՆԱԼԴՈՒ. «ԵԿԵԼ Է ՀԱՂԹԵԼՈՒ ԿԱՄ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԶՐԿՎԵԼՈՒ ՊԱՀԸ»
Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ անհամբեր սպասում է առաջիկա չորս կլասիկոներին: Պորտուգալացու կարծիքով «Ռեալը» պետք է խուսափի եև մեկ տարի դատարկ ձեռքերով մրցաշրջանը ավարտելուց: «Ես ոչ թե անհանգիստ եմ, այլ` փոքր-ինչ հուզված: Սա կամ հաղթելու և պայքարելու կամ ամեն ինչից զրկվելու պահն է»: 

«Այլևս չեմ կարող մտածել, որ «Ռեալը» 2 կամ 3 տարի առանց տիտղոսների է մնում: Խոսքը աշխարհի ամանահզոր ակումբի մասին է, կամ համենայնդեպս, հզորներից մեկի: Անցած մրցաշրջանում չկարողացանք ոչինչ նվաճել, բայց հուսով եմ, որ այս մրցաշրջանում նախորդ պատմությունը չի կրկնվի: Մենք ֆանտաստիկ մարզիչ ու ոչ պակաս ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենք»: 


Ռոնալդուն հավաստաիցնում է, որ լավ մարզավիճակ է ձեռք բերել և պատրաստ է «Բարսելոնի» հետ դիմակայությանը: Իսկ այն հոգնածությունը ու խաղացանկի ծանրաբեռնվածությունը, որից այդքան բողոքում է Մոուրինյոն, նույնն է բոլորի համար: «Կյանքն այսպիսին է»,-եզրակացնում է պորտուգալացին: 


Ռոնալդուն ընդգծեց նաև, որ Մոուրինյոն, որի գլխավորությամբ ինքը շատ տիտղոսներ է ցանկանում նվաճել, անչափ կարևոր է թիմի համար և երջանիկ է զգում «արքայական» ակումբը մարզելու համար: 


Պորտուգալացին խոսեց նաև իր գոլային հնարավորությունների մասին: «Միշտ փորձում եմ գնդակներ խփել, լավ խաղ ցուցադրել ու օգնել խաղընկերներիս, արդյունավետ լինել թիմի համար: Գոլերը ինքնըստինքյան են գալիս, բնության կողմից պարգևած տաղանդի շնորհիվ: Չեմ մտահոգվում գոլերի քանակից: Եթե իմ թիմի հետ միասին լավ խաղ ցուցադրեմ, ամեն ինչ ավելի հեշտ ու բնական հունով կընթանա»,-ավարտել է Ռոնալդուն: 
Просмотров: 313 | Добавил: ArmSuro | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930