Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 10
Հյուրեր: 10
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 21 » ՌՈՆԱԼԴՈՒԻ ՈՒ ԴԻ ՄԱՐԻԱՅԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17:06
ՌՈՆԱԼԴՈՒԻ ՈՒ ԴԻ ՄԱՐԻԱՅԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Հաղթելու բանալին թիմի միասնականության ու գավաթը նվաճելու մեծ ցանկության մեջ էր»,-նշեց Դի Մարիան: 

Գավաթային եզրափակչի գլխավոր գործող անձանցից երկուսը`Ռոնալդուն ու Դի Մարիան հանդիպումից հետո բոլորի պես ցնծում էին: Պորտուգալացու համար սա շատ ուրախալի հաղթանակ էր, քանի որ այս տիտղոսը չափազանց կարևոր էր թիմի համար: Իսկ արգենտինացին հատկապես ընդգծեց թիմի միասնական ոգին ու հաղթելու մեծ ցանկությունը, ինչի շնորհիվ էլ հասան իրենց նպատակին: 

Ռոնալդուն, որը «Ռեալին» շնորհեց 18-րդ Արրքայական գավաթը, խաղադաշտում 120 լարված րոպեներ անկացնելուց հետո չէր թաքցնում իր մեծ ուրախությունը: «Սա անչափ մեծ ուրախություն է մեզ համար: Այս գավաթը նույնքան կարևոր էր և մեզ համար, և մեր մարզչի: Մենք շատ երջանիկ ենք, և այժմ հաղթանակի բերկրանքը վայելելու պահն է»,-նշում է Ռոնալդուն: Պորտուգալացին հաղթական հանդիպումը այսպես որակեց. «Չափազանց բարդ պայքար ծավալվեց, սակայն ով խփում է, նա հաղթում է»: Ըստ Ռոնալդուի`հաջողության մեծ մասը Մոուրինյոնի շնորհիվ է. « Նա շատ գրագետ աշխատանք է տանում թիմում ու շատ է օգնում մեզ: Մոուրինյոն դրական լիքցեր է հաղորդում թիմին, ինչը միանգամից նկատվում է»: 

Հանդիպման գլխավոր գործող անձանց շարքում էր նաև Անխել Դի Մարիան որը նույնպես շատ գոհ է այս նվաճումից ու հաղթանակը նվիրում է թիմի բոլոր երկրպագուներին. « Գիտեինք, որ կարող էինք հաղթել և հասանք մեր նպատակին: Հաղթելու բանալին թիմի միասնականության ու գավաթը նվաճելու մեծ ցանկության մեջ էր: Երանի այսպես էլ շարունակվի, քանի որ այժմ թիմը համախմբված ու միասնական է ավելի քան երբեք»:
 

Image

Просмотров: 325 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930