Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի` "Բարսելոնայի” հետ կայանալիք հանդիպմանը Մադրիդի "Ռեալի” առաջատար, պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն նոր խաղակոշիկներով դուրս կգա խաղադաշտ, հաղորդում է Sportbox.ru-ն:
Nike-ը հատուկ նրա համար անվանական CR Mercurial Vapor Superfly IIl խաղակոշիկներ է պատրաստել, որոնք տարբերվում են իրենց դիզայնով. նրանց ողջ մակերևույթը ծածկված է սև գույնով, որի վրա վառ կանաչ գույնով տարբերվում է երկրաչափական պատկեր և Nike-ի տարբերանշանը, ինչն ավելի նակտելի է դարձնում ֆուտբոլիստին խաղադաշտում:
"Մի փոքր անհանգստանում եմ խաղից առաջ, - նշել է Ռոնալդուն, վերջերս ստացած վնասվածքի պատճառով Պրիմերայի մի քանի հանդիպում եմ բաց թողել և չեմ մասնակցել հավաքականի հանդիպմանը: Բայց այժմ լավ մարզավիճակում եմ և անհամբերությամբ սպասում եմ մրցավեճին: Mercurial-ը սովորաբար ասոցացվում է լավագույն ֆուտբոլիստների հետ: Բոլոր ֆուտբոլիստներին էլ դուր են գալիս գեղեցիկ խաղակոշիկներ: Շատերն ասում են, որ դիզայնը կարևոր չէ, բայց իրականում նրանք այդպես չեն մտածում:
Հիշեցնենք, որ "Ռեալը” և "Բարսելոնան” ազգային առաջնության շրջանակներում կհանդիպեն ապրիլի 16-ին: Ներկա պահին կատալոնացիները գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` գերազանցելով "Արքայական ակումբին” 8 միավորով: