12:08
15.04.2011
"Մանչեսթեր Յունայթեդի”
ֆուտբոլիստներ Ուեյն Ռունին և Ռիո Ֆերդինանդը հանդիպել էն հնգամյա Ջեք
Մարշալի հետ, ով գլխուղեղի քաղցկեղ ունի, հաղորդում է Daily Mail-ը:
"Կարմիր սատանաների” հարձակվող
Ռունին, ով երկու խաղով որակազրկվել է "Վեսթ Հեմի” հետ հանդիպմանը
տեսախցիկի առջև անհարիր խոսքեր օգտագործելու համար, այս անգամ շատ
սենտիմենտալ է գտնվել: Երբ երեխան խոստովանել է ֆուտբոլիստին, որ համարում է
նրան լավագույնն աշխարհում, Ռունին գրկել է փոքրիկին և համբուրել:
Ֆերդինանդը ևս բավական ժամանակ է անցկացրել ոչ միայն Ջեքի, այլ նաև նրա
ընտանիքի հետ:
Ֆուտբոլիստների պահվածքն այնպես է
հուզել փոքրիկ Մարշալի ծնողներին, որ վերջիններս այդ հանդիպման նկարները
տեղադրել են իրենց բլոգում և իրենց շնորհակալական խոսքը հղել:
Լուսանկարը` dailymail.co.uk-ի
|