Վերջին
օրերին նկատվում է որոշ խուճապ հայ երկրպագուների մոտ կապված գավաթային
կլասիկոյի ցուցադրման համար: Ինչպես գիտենք, հայկական հեռուստաալիքներից և
ոչ մեկը դեռ չի հաստատել, որ կցուցադրի խաղը: Հայաստանում վճարովի
հիմունքներով տրամադրվող ՆՏՎ+ կաբելային հեռուստաընկերությունը, իր հերթին,
գնել է խաղը ցուցադրելու իրավունքը, բայց միայն Ռուսաստանի համար, այն էլ
299 ռուբլի վճարում կատարելուց հետո կարելի է դիտել խաղը: Ի՞նչ անե, ինպե՞ս
դիտել այս կարևորագույն խաղը: Մենք ունենք լուծում:
Realmadrid.am-ը,
չխախտելով բարի ավանդույթը, ուղիղ միացմամբ կցուցադրի «Մեստալյա»
մարզադաշտում ժամը 00:30 (Երևանի ժամանակով, Իսպանիայում` 22:30) մեկնարկող
խաղը: Ավելին, մենք կտրամադրենք մեկից ավելի հեռուստաալիքներ` տարբեր
որակներով, որպեսզի ամեն ցանկացող դիտի իր հնարավորություններին
համապատասխան ալիքը: Իհարկե, չենք կարողանա ապահովել հայերեն կամ ռուսերեն
մեկնաբանություններով հեռուստաալիք, բայց կփորձենք տեղադրել անգլերեն
մեկնաբանություններով: Բայց, իհարկե, կարևորը ոչ թե մեկնաբանությունների
լեզուն է, այլ ֆուտբոլային լեզուն, որով խոսելու են խաղադաշտում թիմերը ու
մեզ պարգևելու են բազմաթիվ գեղեցիկ պահեր: |