Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 13
Հյուրեր: 13
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 20 » ՍԱ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ: ՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է
11:05
ՍԱ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ: ՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է
HenrikhՀայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր  Վիկտոր Դալլաքյանի հետ միասին բարեգործական այց կատարեցին Արցախ:

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ- 21-ամյա Մխիթարյանը, ով լսելով չէ, որ գիտի մանուկ հասակում առանց հայր մնալու դժվարությունների մասին, իր առաջին հաջողություններից վաստակած գումարից որոշեց մաս հատկացնել հենց արցախցի ազատամարտիկների ընտանիքներին: Նա նախաձեռնեց այս այցը, որի նպատակներից էր Արցախի զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին հյուր գնալն ու նվերներ մատուցելը: «Հիանալի է, որ կա նման երիտասարդ, որը հանդես է գալիս այսպիսի նախաձեռնությամբ, սակայն  պետք չէ սա բարեգործություն համարել: Նման միջոցառումներին աջակցելը յուրաքանչյուրիս պարտքն է»,- Հենրիխի նախաձեռնության մասին Ստեփանակերտում հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ – Իսկ մինչ այդ Հայաստանի այցելած ֆուտբոլային պատվիրակությունը հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և քննարկվեցին Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց պատանիների շրջանում այս մարզաձևի մասսայականացմանը: Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազատամարտիկների միության նախագահ, Արցախյան  ազատագրման շարժման հերոս Սամվել Կարապետյանի հետ և քննարկվեցին համագործակցության հեռանկարները:  Պարոն Կարապետյանը իր և զոհված աղատամարտիկների ընտանիքների անունից շնորհակալություն հայտնեց Հենրիխին, և պարգևատրեց «Հայրենաց պաշտպան» շքանշանով։

ԱՐՑԱԽԻ ՖՈՒՏԲՈԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ – Ֆուտբոլային պատվիրակության հետ միասին Արցախ մեկնած մարզական լրագրողների խումբն այս այցի շնորհիվ  հնարավորություն ստացան հանդիպել Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ, տեղում ծանոթանալ Արցախի ֆուտբոլային խնդիրներին և քննարկելու տեղի ֆուտբոլային համբավը վերականգնելու ծրագրերը:

Ստեփանակերտ կատարած այցի վերաբերյալ լուսանկարներ մեր կայքում կտեղադրվեն շուտով:

Отметки "нравится": 1058. Регистрация, чтобы посмотреть, что нравится Вашим друзьям.

  • 29
    29
    29
    29
    29
    29
    29
    29
    29

Просмотров: 396 | Добавил: ArmSuro | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930