Մադրիդի «Ռեալի» եզրային
պաշտպան Սերխիո Ռամոսը, որը գցել է Իսպանիայի գավաթի եզրափակչում նվաճած
գավաթը ավտոբուսի ակերի տակ, որով թիմը շրջում էր Մադրիդի փողոցներով, այդ
դեպքի համար մեղադրել է երկրպագուներին, հայտնում է terrikon.com-ը։
Նա դա, իհարկե, արել է կատակի տեսքով։
«Դուք սխալ եք հասկացել ամեն ինչ։ Ես չեմ գցել գավաթը, նա ինքն է դուրս
թռել իմ ձեռքերից, երբ տեսել է, ինչքան մարդ է եկել նրան ողջունելու», -
գրել է իր Twitter-ում Ռամոսը։
|