Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 27 » ՇԻՐԱԿԸ 12 ՏԱՐԻ ԱՆՑ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է
19:40
ՇԻՐԱԿԸ 12 ՏԱՐԻ ԱՆՑ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է

Լուսանկարը © ԱՇՈՏ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ/TOTALFOOTBALL

Վերջ, հանդիպումն ավարտված է: Շիրակը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է տանում և 12 տարի անց հայտնվում է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ կմրցի Միկայի հետ:

119 – Կրասովսկին է զգուշացվում և հեռացվում մրցակցի տուգանային հրապարկում` առանց միջամտության վայր ընկնելու համար: Ուլիսն այժմ 9 հոգով է և առանց մարզիչ:

118 – Ուլիսի երկարաշունչ գրոհն ավարտվեց փոխարինման մտած Պատոյի շեղ հարվածով:

116 – Շիրակի բելառուս դարպասպահը հետ չի մնում: Լոգվինովը գեղեցիկ ցատկով գնդակն անկյունային է դուրս բերում Ուլիսի հարձակվողի գլխով հարվածից հետո:

115 – Մալկովի անձնուրաց ցատկն է խանգարում Թոսունյանին գրավել դարպասը:

112 – Գևորգ Հովհաննիսյանն է զգուշացվում:

110 – Արտակ Օսեյանին են պատգարակով դուրս բերում: Նա վնասվածք է ստացել:

109 – Արտակ Գրիգորյանն է վայր ընկնում մրցակցի տուգանային հրապարակում, սակայն մրցավարի սուլիչը լռում է:

Մեկնարկեցին այս դիմակայության վերջին 15 րոպեները:

Լրացուցիչ առաջին կեսն ավարտված է:

105+1 Արտակ Գրիգորյանի հարվածից հետո Շիրակի պաշտպանները, նետվելով մրցակցի ոտքերի տակ, գնդակը դուրս են բերում անկյունային:

105 – Լոգվինովն է վնասվածք ստացել, բայց շարունակում է խաղը:

105 – Մեկ րոպե ավելացվում է լրացուցիչ առաջին կեսին:

103 – Փոխարինման մտած Թոսունյանի հարվածից հետո Ուլիսին փրկում է ուղղահայաց դարպասաձողը:

102 – Ուլիսում Պատուն փոխարինում է Արտյոմ Ադամյիանին, իսկ Շիրակում Արամ Թոսունյանը փոխարինեց Մկրտիչ Նալբանդյանին:

100 –  Այժմ Ուլիսն երկու գոլ է պետք եզրափակիչում հայտնվելու համար, քանի որ Շիրակը երկու գոլ է խփել մրցակցի հարկի տակ, իսկ Ուլիսը` միայն մեկ:

98 – ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ, Շիրակ` 0-2: Մկրտիչ Նալբանդյանն է տուգանային հրապարկում ստանում գնդակը և այն ուղարկում է հեռավոր անկյունը:

97 – Շիրակի երկրպագուներն արդեն չեն կարողանում նստել: Հանդիպման արժեքը և լարվածությունը շատ մեծ է:

95 – Արտյոմ Ադամյանը մոտ 20 մետրից իրացրեց տուգանայինը… բարձր էր:

93 – Անկյունային իրացրեց Շիրակը: Վտնագավոր էր գլխով հարվածից հետո, սակայն գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ:

91 – Նորայր Սահակյանին փոխարինում է Միհրան Մանասյանը:

Լրացուցիչ առաջին կեսը սկսված է:

Վերջ, հանդիպման հիմնական ժամանակն ավարտված է: Այժմ թիմերը ևս երկու 15 րոպեանոց խաղակես կանցկացնեն, իսկ հաղթողին չորոշելու դեպքում կդիմեն հետխաղյա 11 մետրանոցների օգնությանը:

92 – Լոգվինովը բռուցնքներով հեռացնում է գնդակը Ադամյանի իրացրաց տուգանայինից հետո:

90 – Երեք րոպե է ավելացվում:

89 – Նալբանդյաաանը կարող էր հաղթանակ պարգևել Շիրակին: Նրա հարվածի ճանապարհը փակեց տեղից դուրս եկած Մալկովը:

87 – Շիրակի հարձակվողն էր խաղից դուրս վիճակում:

84 – Խաղի լարվածությունը գնալով աճում է: Կարեն Խաչատրյանի հարված կատարեց դարպասին, սակայն Իգոր Լոգվինովը ֆիքսեց գնդակը:

81 – Այս դրվագն ակտիվորեն վիճարկելու համար մրցավարը տրիբունա է ուղարկում Ուլիսի մարզիչ Սևադա Արզումանյանին:

80 – Գևորգ Նռանյանն է ցավալիորն ընկնում խաղադաշտին կից վազքուղու վրա: Բայց նրա հետ ամեն ինչ կարգին է:

78 – Հերթական վտանգավոր տուգանային հետո Շիրակի պաշտպանները հեռացրին գնդակը: Ապա Մկրտիչ Նալբանդյանի անցումից հետո Ուլիսը պաշտպանները հեռացրին այն: Գնդակը չի մնում դաշտի կենտրոնում:

76 – Եվս մեկ փոփոխություն Շիրակում: Կարեն Ստեփանյանը փոխարինեց Արմեն Ղազարյանին:

75 – Արագ խաղը շարունակվում է:

72 – Տիագո Լոպեսին փոխարինեց Կարեն Ն. Խաչատրյանը:

67 – Հիմա էլ Լոգվինովը Շիրակին է փրկում Նռանյանի հարվածից հետո… հիմա էլ Մալկովը` Ուլիսին… բելառուս դարպասապահները միմյանց հերթ չեն տալիս:

66 – Փոխնիփոխ գրոհներով բաց ֆուտբոլ է այժմ Հրազդան ստադիոնում:

64 –    Ինչպիսի պահ էր Ուլիսի դարպասի մոտ: Անդրանիկ Բարիկյանի հարվածից հետո Մալկովն է դժվարությամբ փրկում դրությունը:

58 – Հիմա Ուլիսն է ակտիվացել: Ադամյանի իրացրած տուգանայինից հետո Լոգվինովը  բռունցքներով հեռացրեց գնդակը:

56 – Ջիքիան ջախ եզրում հիանալի գործեց` խաբս տալով մրցակցի երկու պաշտպանների, սակայն խաղընկերներից ավելի շուտ գնդակին հասան Շիրակի պաշտպանները:

54 – Արամ Բարեղամյանին փոխարինում է Գևորգ Նռանյանը:

52 – Հակագրոհի արդյունքում Ջիքիան կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Լոգվինովը փրկում է Շիրակին:

49 – Եթե խաղից առաջ Ուլիսի` եզրափակիչ դուրս գալու շանսերն անհամեմատ ավելի լավն էին դիտարկվու , ապա հիմա ամեն ինչ շրջվել է: Ուլիսը գրեթե ողջ թիմով պաշտպանվում, էիկս Շիրակը վերահսկում է գնդակը և փորձում է ավելացնել առավելությունը:

47 – Շիրակը զգում է, որ կարող է ավելացնել առավելությունը: Խառնաշփոթի արդյունքում Տիգրան Դավթյանի մոտ հայտնվեց գնդակը, սակայն նրա հարվածը շեղ ստացվեց:

46 – Երկրորդ կեսը սկսվում է Շիրակի վտանգավոր գրոհով: Նալբանդյանի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ է դուրս գալիս:

Առաջին կեսն ավարտված է: Ընդմիջում:

45 – Երեք րոպե է ավելացվում առաջին կեսի հիմնական ժամանակին:

44 – Դավիթ Հակոբյանը ձախ թևից հիանալի լայնակի փոխանցում կատարեց դեպի Մկրտիչ Նալբանդյանը, սակայն նրա հարվածը թույլ ստացվեց:

40 – Արտակ Գրիգորյանն անկյունայինի խաղարկումից հետո գլխով բարձր հարվածեց:

39 – Շիրակն էլ ավելի է ավելացնում իր առավելությունը: Հերթական գրոհից հետո Տիգրան Դավթյանը շեղ  հարվածեց:

36 – Հովհաննես Գրիգորյանին փոխարինում է Արա Մկրտչյանը: Իսկ Հովհաննեսը հեռացավ Շտապ օգնության մեքենայով:

35 – Իսկ Գրիգորյանի վնասվածքն իսկապես լուրջ է: Նա անշարժ պառկած է, իսկ նրան մոտեցել է Շտապ օգնության մեքենան:

34 – Լևան Ակոբիան է հեռացվում խաղադաշտից կոպիտ խաղի համար:

33 – Հանդիպման միակ գոլի հեղինակ Գրիգորյանն է այժմ վնասվածք ստացել և խաղն ընդհատվել է:

30 – ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ, Շիրակ` 0-1: Ձախ թևում Դավիթ Հակոբյանը պայքարում հաղթող դուրս եկավ Թենգիզ Ուգրեկելիձեի դեմ պայքարում: Վրացի ֆուտբոլիստը վայր ընկավ, սակայն մրցավարը կանոնների խախատում չարձանարգրեց: Հետևեց փոխանցում տուգանային հրապարակ: Այնտեղ գնդակը բաժին հասավ Հովհաննես Գրիգորյանին, որը հուժկու հարվածով բացեց խաղի հաշիվը:

26 – Եվս երկու անընդմեջ անկյունային իրացրին շիրակցիները: Ուլիսը լավ է պաշտպանվում:

23 – Տիգրան Դավթյանը տուգանայինից գնդակը կախեց մրցակցի տուգանային հրապարակ, սակայն Մալկովը բարձր ցատկով վերցրեց գնդակը:

22 – Առաջին դեղին քարտն այս խաղում ստանում է Գերորգի Կրասովսկին: Նա կանոնները խախտեց Դավիթ Հակոբյանի նկատմամբ:

19 – Հերթական վտանգավոր գրոհը Շիրակի կատարմամբ: Մկրտիչ Նալբանդյանն էր հարվածային դիրքում հայտվել, սակայն պաշտպանը վերջին պահին խանգարեց, և գնդակն անկյունային դուրս եկավ:

17 – Շիրակը տարածքային մեծ առավելություն ունի այս րոպեներին: Հերթական տուգանայինի խաղարկումից հետո Ուլիսի պաշտպանները հեռացրին գնդակը:

16 – Մրցակցի հարկի տակ հանդես եկող Շիրակի երկրպագուները շատ ավելի մեծ թիվ են կազմում Հրազդան ստադիոնում: Նրանք ինչպես միշտ ակտիվորեն աջակցում են իրենց սիրելի թիմին:

13 – Վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք էր ստացել Շիրակը: Անդրանիկ Բարիկյանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց պատ կազմած ֆուտբոլիստներից, ապա Դավիթ Հակոբյանը հարվածեց դարպասին, որից հետո գնդակնն անկյունային դուրս եկավ` դիպչելով պատ կազմած ֆուտբոլիստներին:

11 – Առաջին հարվածը կատարում է Շիրակը: Հեռահար հարվածը բարձր ստացվեց:

10 – Ուլիսն էր հակագրոհ ձեռնարկել, սակայն Արտյոմ Ադամյանի երկար փոխանցումից հետո գնդակին տիրեց Իգոր Լոգվինովը:

9 – Հիշեցնենք, որ ընդհանուր դիմակայունում հաշիվը 1-0 է հօգուտ Ուլիսի:

7 – Շիրակի ֆուտբոլիստներն ավելի շատ են տիրում գնդակին, սակայն Ուլիսը դարպասից հեռու է պաշտպանվում:

5 – Խաղադաշտում համառ պայքար է ծավալվել առաջին րոպեներին: Առայժմ վտանգավոր պահեր չկան:

3 – Շիրակը խաղին ներկայացել է նարնջագույն վառ մարզաշապիկներով, ինչը շատ յուրօրինակ է, իսկ Ուլիսը խաղում է ավանդական կարմիրով:

1 – Ուլիսի ֆուտբոլիստները սկսեցին խաղը դաշտի կենտրոնից:

Քիչ անց Հրազդան մարզադաշտում կայանալիք Ուլիս – Շիրակ խաղում կորոշվի 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

Ներկայացնենք թիմերի կազմերը.

Ուլիս – Վլադիմիր Մալկով, Թենգիզ Ուգրեկելիձե, Գեորգի Կրասովսկի, Տիգրան Հախնազարյան, Արտակ Անդրիկյան, Արտակ Գրիգորյան, Արամ Բարեղամյան, Նորայր Սահակյան, Լևան Ակոբիա, Շոթա Ջիքիա, Արտյոմ Ադամյան:

Պահեստայիններ. Մանվել Աֆրիկյան, Ռենատո Մորայես, Պատո, Միհրան Մանասյան, Գևորգ Նռանյան, Արտակ Աղաբեկյան, Ավետիս Կարեյան:

Շիրակ - Իգոր Լոգվինով, Արմեն Ղազարյան, Արմեն Տիգրանյան, Տիագո Լոպես, Գևորգ Հովհաննիսյան, Հովհաննես Գրիգորյան, Տիգրան Դավթյան, Անդրանիկ Բարիկյան, Արտակ Օսեյան, Դավիթ Հակոբյան, Մկրտիչ Նալբանդյան:



Просмотров: 326 | Добавил: ArmSuro | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930