Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 13
Հյուրեր: 13
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 22 » «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ»
16:08
«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ»

Երևանի ժամանակով 03:00-ից մի քանի րոպե էր անցել, երբ Ունդիանո Մալիենկոյի սուլիչը ազդարարեց, որ «Ռեալը» դարձել է Copa del Rey-ի հաղթող: Այս մեծ հաջողությունը ամենից առաջ երկրպագուների ջերմ աջակցության շնորհիվ ձեռք բերվեց: Realmadrid.com-ին հասցեագրված բազմաթիվ նամակները Վալենսիայից, Մադրիդից ու աշխարհի բոլոր ծայրերից թիմի մեջ մեծ հավատ էին ներշնչում:

Թիմը հենց սկզբից գիտեր, որ Վալենսիայի օդանավակայանում նրանց դիմավորած 1500 երկրպագուները դեռ սկիզբն էին, քանի որ ամբողջ քաղաքում շարունակվում էր երկրպագուների շարանը: Չհաշված հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ եկած երկրպագուներին ու մարզադաշտ այցելածներին, ավելի քան 2500 մադրիդիստ ամբողջ աշխարհից իրենց աջակցությունը նամակի ձևով ուղարկել էին Realmadrid.com-ին:

Խաղի օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները դուրս են գալիս բոլոր պատկերացումներից: Հագած  իրենց լավագույն «Ռեալի» մարզաշապիկը` երկրպագուները մի հսկայական պաստառ էին կախել մարզադաշտի տրիբունաներից մեկում «Hasta el Final, Vamos Real» գրվածքով (Մինչև վերջ, առաջ «Ռեալ») ու տեսան մի հիասքանչ խաղ, որի վերջակետը դրեց Կրիշտիանու Ռոնալդուն ավելացրած ժամանակում: Գավաթը վերադառնում է Մադրիդ, որտեղ Սիբելեսում սպասվում էր մասայական տոնակատարություն:

Մադրիդի գեղեցկագույն շատրվանները` Սիբելես հրապարակում, վերածվել էին 150.000 մադրիդիստների հավաքատեղիի, ովքեր ցանկանում էին իրենց թիմի հետ տոնել չեմպիոնությունը: Երկրպագուները ավելի քան 4 ժամ սպասել էին, որ Իկեր Կասիլյասը «Ռեալի» շարֆը փաթաթի Կիբելա աստվածուհու պարանոցին: Լուրջ միջադեպեր տեղի չունեցան ու տիրում էր հաղթական ու տոնական մթնոլորտ:

 

 

 

Просмотров: 329 | Добавил: HAKOB | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930