|
Главная » 2011 » Апрель » 17 » Սիթին դուրս թողեց Յունայթեդին
09:32 Սիթին դուրս թողեց Յունայթեդին |
Մանչեսթերից հեռու, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, մանչեսթերյան երկու թիմերը՝ Սիթին և Յունայթեդը, այսօր, հանդիպեցին Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում, որում կարողացան հաջողության հասնել Սիթիի ֆուտբոլիստները՝ 1-0 հաշվով: Հանդիպման միակ և հաղթական գոլը, 53-րդ րոպեին, իր հաշվին գրանցեց Յայա Տուրեն: Նշենք նաև, որ 72-րդ րոպեից, Յունայթեդը մնացել է տաս հոգով, քանի որ դաշտից հեռացվել է Պոուլ Սքոուլզը: Հատկանշական է նաև, որ հանդիպման 67-րդ րոպեին, Նանիի հարվածից հետո, գնդակը ետ է մղել դարպասաձողը:Հավելենք նաև, որ այդ հանդիպմանը չեն մասնակցել երկու թիմերի հարձակման առաջատարներ՝ Կառլոս Տևեսը և Ուեյն Ռունին (վնասվածք և որակազրկում): Այդպիսով, Մանչեսթեր Սիթին, ապրիլի 14-ին, Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցակցի Բոլթոն-Սթոք Սիթի զույգի հաղթողի հետ, որոնք պետք է հանդիպեն վաղը: Մանչեսթեր Սիթի - Մանչեսթեր Յունայթեդ 1-0 Մանչեսթեր Սիթի. Հարտ, Զաբալետա, Կոբանի, Լեսկոտ, Կոլարով, Դե Յոնգ, Բարի, Յայա Տուրե, Ադամ Ջոնսոն (Շոն-Ռայթ Ֆիլիպս 79'), Դավիդ Սիլվա (Վիեյրա 86'), Բալոտելլի Մանչեսթեր Յունայթեդ. Վան Դեր Սար, Օ'Շի (Ֆաբիո 84'), Ֆերդինանդ, Վիդիչ, Էվրա, Սքոուլզ, Կարիկ, Պարկ, Վալենսիա (Չիչարիտո 65'), Բերբատով (Անդերսոն 75'), Նանի:
|
Просмотров: 327 |
Добавил: ArmSuro
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|