Ինտերի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, նշել է, որ ՉԼ-ի քառորդ
եզրափակչից դուրս մնալուց հետո, իրենց նպատակն է նվաճել Սկուդետտոն և
Իտալիայի գավաթը:
«Նայում ենք միայն առաջ և ցանկանում ենք նվաճել Սկուդետտոն և Իտալիայի
գավաթը: Հավատում ենք, որ կարող ենք, չնայած գիտենք շատ դժվար է լինելու:
Ստեղծում ենք հնարավորություններ, սակայն չենք կարողանում դրանք հաճախ
իրացնել, որը դժվարություններ է առաջացնում»,- մասնավորապես ասել է
Սնեյդերը:
|