«Ռեալի»
ու «Բարսայի» միջև կայացած եզրափակիչը լուսաբանվել է ոչ միայն
Իսպանիայում, այլ ամբողջ աշխարհում: Ամենահեղինակավոր թերթերը նկարագրել են
մադրիդիստների հերոսությունը, Ռոնալդուի ավելացրած ժամանակում խփած գոլը
ու Մոուրինյոյի տակտիկական մտահաղացումները: Այսպիսի խորագրերով են լույս
տեսել ամենահեղինակավոր թերթերը...
Պորտուգալիա: Record: «Մոուրինյոն մտածեց, Ռոնալդուն իրագործեց»:
Diario de Noticias: «Ռեալը» վերջապես ավելի լավն էր, քան «Բարսելոնան»:
Իտալիա: La Gazzetta Dello Sport: «Մոուրինյոն նվաճում է առաջին գավաթը»:
Corriere Dello Sport:
«Առաջին ավելացրած խաղակեսի վերջին րոպեներն պորտուգալացին թռչում է դեպի
ամպերը ու գլխի հրաշալի հարվածով խոցում «Բարսայի» դարպասը»:
Անգլիա: The Sun:
«Մոուրինյոն հիմա «Բեռնաբեուի» հերոսն է, քանի որ կարողացավ առաջին
խաղակեսում ու առաջին ավելացրած խաղակեսում «կորցնել» «Բարսելոնային»
խաղադաշտից»:
Գերմանիա: Bild: «Հրաշագեղ Կլասիկո»:
The Kicker: «Ռոնալդուն նվաճեց արքայություն»:
Ֆրանսիա: L'Equipe: «Արքայական «Ռեալ» (Royal Real)
Արգենտինա: Clarin: «Ռեալ հաստատում» |