«Վալենսիայի»
հետ կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար Ժոզե Մոուրինյոն հայտավորել է
20 խաղացողների, այդ թվում նաև կանտերանոներ Նաչոյին և Խուանֆրանին:
Ֆուտբոլիստների
ցուցակում բացակայում է Դի Մարիայի, Ադեբայորի և Ռամոսի անունները, ովքեր
հանգստի հնարավորություն են ստացել գավաթային եզրափակչի ծանր հանդիպումից
հետո: Հայտացուցակ են վերադարձել նաև Սերխիո Կանալեսը, Պեդրո Լեոնը և
Լասանա Դիարան:
Խուանֆրանը,
ով Կաստիլիայում հիմնականում խաղում է կիսապաշտպանության եզրում
«Վալենսայի» դեմ հանդիպումը ամենայն հավանականությամբ կսկսի առաջին իսկ
րոպեներից և հանդիպմանը կմասնակցի որպես աջ պաշտպան: Երիտասարդ պաշտպանը
արդեն իսկ նշել է իր դեբյուտը «Ռեալի» կազմում` Իսպանիայի գավաթի 1/8
եզրափակչի պատասխան հանդիպմանը «Լևանտեի» դեմ, որը ավարտվեց արքայական
ակումբի պարտությամբ:
Բժշկական զեկուցում
Սամի Խեդրիան սուր ցավեր է զգում ծնկի հատվածում և վերջին ստացված
նորությունների համաձայն նա կարող է այս մրցաշրջանում էլ խաղադաշտ դուրս
չգալ: Դի Մարիայի և Ադեբայորի մոտ էլ թեթև ցավեր են և Ժոզե Մոուրինյոն
որոշել է ռիսկի չդիմել և նրանց չի հայտավորել այս խաղին
Հայտացուցակ - «ՌԵԱԼ» Դարպասապահներ: Կասիլյաս, Ադան, Դուդեկ Պաշտպաններ: Ալբիոլ,Կառվալյու,Պեպե,Մարսելո, Խուանֆրան, Գարայ, Նաչո Կիսապաշտպաններ: Պեդրո Լեոն, Կանալես, Օզիլ, Կակա, Ալոնսո, Լասս, Գրաներո Հարձակվողներ: Բենզեմա, Իգուաին, Ռոնալդու
Հայտացուցակ - «Վալենսիա» Դարպասապահներ: Գուաիտա, Սեսար Պաշտպաններ: Միգել, Դեալբերտ, Ռիկարդո Կոշտա, Ստանկյավիչուս, Մաթյու, Խորդի Ալբա Կիսապաշտպաններ: Ալբելդա, Մադուրո, Թոփալ, Բանեգա, Խոակին, Պաբլո Հերնանդես, Մատա Հարձակվողներ: Խոնաս, Սոլդադո, Ադուրիս
|