«Ռեալ
Մադրիդը» այսօր իր վերջին տակտիկական մտահաղացումները փորձարկեց նախքան
«Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղը: 21 խաղացողներ մարզվեցին Ժոզե
Մոուրինյոյի անմիջական ղեկավարության տակ, որոնց թվում էին նաև Դի Մարիան
ու Ադեբայորը, ովքեր բաց էին թողել «Վալենսիայի» հետ խաղը վնասվածքների
պատճառով:Վնասվածք ունեցող Խեդիրան ու Գագոն բաց թողեցին մարզումը, ինչպես
նաև Ռիկարդու Կառվալյուն, ով որակազրկված է, բաց թողեց այն:
Հիմնականում
աշխատանքը կատարվում էր գնդակով, նույնիսկ ֆիզիկական վիճակը բարելավող
վարժությունների ժամանակ: Թիմը բաժանվեց երկու խմբի ու կատարեց դիրքային
պայքարը կատարելագործող վարժություններ: Միևնույն ժամանակ Կասիլյասը,
Դուդեկը ու Ադանը մարզվում էին դարպասապահների մարզիչ Սիլվինյո Լոուրոյի
հետ:

|