Ֆերնանդո Տորրեսի գոլային անպտղության վերաբերյալ ծաղրանքը
շարունակվում է...: Արդեն տեղեկացրել ենք, որ Լիվերպուլի երկրպագուների
կողմից պատրաստվել է հատուկ կայք, որում նշվում է հանրահայտ իսպանացու
անցկացրած հանդիպումների քանակն ու ժամանակը, որի ընթացքում նա չի
կարողացել գրավել մրցակիցների դարպասը:
Նոր «հնարամտությամբ» է հանդես եկել նաև ֆուտբոլային մի երկրպագու (չի
նշվում, թե որ ակումբի ճամբարից է): Նա, հայտնի ebay կայքում ստեղծել է
աճուրդային մի էջ, որում վաճառքի է հանել...Տորրեսին: Ֆուտբոլիստի վաճառքի
համար, իբրև մեկնարկային գին, սահմանվել է ընդհամենը երկու ֆունտ ստեռլինգ:
Բնութագրականում նա գրել է. «Վաճառվում է Ս. Ծննդյան անցանկալի նվեր և
աշխարհի չեմպիոն: Բոլոր առաջարկներն ընդունելի են: Գնելու դեպքում՝ Տորրեսը
ձեր տանը կլինի 3-4 օրվա ընթացքում»: Հետաքրքիր է նաև այն, որ իբրև
վաճառող, լրացվել է Կառլո Անչելոտտիի անունը:
|