Caught Offside-ի տեղեկատվության համաձայն, Լոնդոնի Տոտենհեմը
ցանկանում է Մանչեսթեր Յունայթեդից գնել Դիմիտար Բերբատովի տրանսֆերը: Այդ
գործարքի համար, լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել 20 միլիոն ֆունտ
ստեռլիգ: Ֆուտբոլոլիստի պայմանագիրը Յունայթեդի հետ ավարտվում է 2012 թ.
ամռանը:
Հավելենք, որ բուլղարացին, այս մրցաշրջանում մասնակցել է Յունայթեդի 38
հանդիպումների՝ դառնալով 22 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Բերբատովը Մանչեսթեր Յունայթեդ է տեղափոխվել հենց
Տոտենհեմից՝ 30.75 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց: Նա Տոտենհեմում հանդես է
եկել 2006-2008 թթ.:
|