|
Главная » 2011 » Апрель » 27 » ՎԱԼԴԱՆՈ. «ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ՄՈՏ ԵՆՔ «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ», ՔԱՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ»
20:40 ՎԱԼԴԱՆՈ. «ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ՄՈՏ ԵՆՔ «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ», ՔԱՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ» |
 |
Խորխե
Վալդանոն ներկայիս մրցաշրջանում «Ռեալի» ցուցադրած խաղում առաջընթաց է
նկատում, սակայն ըստ ակումբի սպորտային տնօրենի`իրենք ուզում են գերազանց
աստիճանի հասնել:
«Մինչև այժմ մենք գովեստների շատ ենք
լսել, սակայն ուզում ենք գերազանց գնահատականի արժանանալ: Երկրպագուները
լավ գիտեն, որ իրենց սիրելի թիմը պրոֆեսիոնալ աշխատակազմ ունի: Երիտասարդ
ֆուտբոլիստները թարմություն և ապագայի հանդեպ վստահություն են բերում
կազմ»,-նշել է Վալդանոն:
Վալդանոն կարծում է, որ ներկայիս դրությամբ «Ռեալը» կրկին շատ մոտ է
«Բարսելոնին» բոլոր առումներով: «Այն «Բարսելոնը», որը մեզ հաղթեց 5-0
հաշվով, իր լավագույն մարզավիճակում էր գտնվում: Իսկ այն «Ռեալը» դեռ
կազմավորման ճանապարհին էր և վստահության կարիք էր զգում»,-ընգծեց
Վալդանոն:
«Թիմերի
գլխավոր մարզիչները շատ մեծ աշխատանք են տանում այս դժվարին
հանդիպումներին ընդառաջ և բոլորի ուշադրության կենտրոնում են: Սա կարելի է
նորություն համարել ֆուտբոլային աշխարհում: Մարզիչների շուրջը ավելի մեծ
աղմուկ է պտտվում, քան ֆուտբոլիստների, չնայած դաշտում են այնպիսի աստղեր,
ինչպիսիք են Ռոնալդուն ու Մեսսին»:
«Մոուրինյոն ու Գվարդիոլան հեղինակավոր ու մեծ անհատականության տեր
մասնագետներ են, այդ իսկ պատճառով հանդիպումներից առաջ «կարևոր գործող
անձանց» ցանկում են հայտնվում»,-բացատրեց Վալդանոն`հրաժարվելով թիմերից
մեկին առանձնացնել որպես ֆավորիտ: «Ֆուտբոլում պատկերացումները շատ արագ են
փոխվում: Ոչինչ չես կարող հաստատապես պնդել»:
«Ռեալը» «Բարսելոնի» դեմ խաղալու է բարձր մակարդակով և հարգալից կերպով:
Հուսով ենք`նրանց կողմից կարժանանք փոխադարձ հարգանքի»: Վերջում Վալդանոն
խոսեց նաև Ինյեստայի բացակայության մասին. «Անցած չորեքշաբթի Ինյեստան այն
ֆուտբոլիստն էր, որ ամենամեծ թվով վտանգներն էր ստեղծում մեզ համար
երկրորդ խաղակեսում»:
|
|
Просмотров: 279 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|