Մադրիդի Ռեալի գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն գոհ է Ժոզե Մոուրինիոյի
աշխատանքից: Նա նշել է, որ պորտուգալացի մասնագետը իդեալական մարզիչ է
Արքայական ակումբի համար:
«Մոուրինիոն՝ Ռեալի հետ ունի չորս տարվա պայմանագիր: Նա մեկ անգամ չէ,
ինչ հայտարարել է, թե ցանկանում է մնալ, այդ պատճառով, առիթ չեմ տեսնում,
որպեսզի կորցնենք նրա նկատմամբ հավատը: Մոուրինիոն՝ իդեալական մարզիչ է
Ռեալի համար: Նա նույնպես հաղթանակի քաղց ունի, ինչպես և մեր ակումբը»,-
մեջբերում է Վալդանոյի խոսքերը Sky Sport 24-ը:
|