Մադրիդի «Ռեալի» գլխավոր
տնօրեն Խորխե Վալդանոն բացառել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի
տրանսֆերը «Միլան»՝ չնայած «Միլանի» նախագահի հայտարարությանն այն մասին,
որ նա ցանկանում է ձեռք բերել պորտուգալացի աստղին։
«Մեզ, իհարկե, հաճելի է, որ այդպիսի
նախագահը, ինչպիսին Բեռլուսկոնին է, և այդպիսի ակումբը, ինչպիսին «Միլանն» է
հետաքրքրվում է մեր խաղացողներով, սակայն Քրիշտիանու Ռոնալդուն կմնա մեզ
հետ», - հստակ և պարզ հայտարարել է Վալդանոն Sky Sport Italia-ի հետ
հարցազրույցում, հայտնում է terrikon,com-ը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
|