Իսպանիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած Օսասունայի հետ
հանդիպումը, Վիկտոր Վալդեսի համար հոբելյանական 400-րդն էր Բարսելոնայի
կազմում: Ընդհամենը տաս հանդիպում մնաց, որպեսզի Վալդեսը հավասարվի Անտոնի
Սուբիսարետայի ցուցանիշին:
«Սուբիսարետայի հետ հավասարվելը դա մի պատիվ է, քանի որ, նա ինձ համար
օրինակ է եղել, երբ նոր էի մտնում առաջին թիմ: Որքան անցնում էր ժամանակը,
ավելի մեծ էր դառնում նրա ազդեցությունը՝ իմ խաղաոճի վրա: Միշտ ասում եմ,
որ այն ինչ նա արել է՝ ֆանտաստիկ է: Բախտավոր եմ, որ նա ամեն օր իմ կողքին
է»,- մասնավորապես ասել է Վալդեսը:
|