|
Главная » 2011 » Апрель » 25 » Վալդես. Ռեալի հետ խաղը կախված է լինելու մրցավարից
10:55 Վալդես. Ռեալի հետ խաղը կախված է լինելու մրցավարից |
Իսպանական "Բարսելոնայի”
դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի` "Ռեալի”
հետ կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպումը կախված է լինելու հանդիպման
մրցավարից, հաղորդում է championat.ru-ն` հղում կատարելով Marca-ին:
Իսպանիայի
հավաքականի դարպասապահն, այս կերպ արտահայտելով, ակնարկել է նախորդ երկու
"կլասիկոները”, որտեղ մրցավարության գործոնը, իր կարծիքով, քիչ դեր չի
խաղացել:
"Մենք արդեն գիտենք` ինչ կարող է տեղի ունենալ
"Ռեալի” հետ հանդիպումներում: "Բարսելոնայի” ֆուտբոլիստները պետք է
ընդունեն այդ փաստը: Դժվար է ասել` կհաջողվի արդյոք մեզ լիարժեք ցուցադրել
մեր խաղը: Դա մեծ մասամբ կախված կլինի նաև մրցավարից: Սակայն մենք չպետք է
կենտրոնանանք դրա վրա, փոխարենը պետք է պարզապես պահպանենք մեր
փիլիսոփայությունը”, - ասել է Վալդեսը:
|
Просмотров: 306 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|