«Միլանի» և Գերմանիայի
հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենը տպավորված է
միլանցիների առաջընթացով և համոզված է, որ նրանք մոտ ապագում Եվրոպայի
առաջատարներից դարձյալ կլինեն:
«Դեռ «Միլանը» պատրաստ չէ նույն
մակարդակով հանդես գալ, ինչպես որ Չեմպիոնների լիգայի ուժեղագույն թիմերը:
Բայց շատ ուժեղ կոլետիվ է հավաքվում, որը մոտ ապագայում եվրոպական մյուս
գրանդների համար լուրջ մրցակցություն կստեղծի»,-հայտարարել է վան Բաստենը
«Gazzetta dello Sport»-ի հետ հարցազրույցում:
Հոլանդացին նաև մեկնաբանել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խաղը:
«Նա շատ տիտղոսներ է նվաճել եվրոպական
լավագույն թիմերի հետ և լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Կարծում եմ, որ
ֆիզիկական որևէ խնդիր չունի, նա գլխի խնդիրներ ունի: Նա սիրում է գեղեցիկ
ֆուտբոլ ցուցադրել, բայց նաև մանրուքների պատճառով հունից դուրս է գալիս:
Հենց ինքն իրենից գլուխ հանի, զգացմունքները կառավարի, ամեն ինչ իր տեղում
կհայտնվի: Իբրահիմովիչը կարող է «Միլանի» համար դառնալ այնպիսի խաղացող,
ինչպիսին ես էի»:
Հետո վան Բաստենը գովել է «Միլանի»
մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին: «Ես հանդիպել եմ Ալեգրիի հետ, կարող եմ ասել,
որ նրա հետ հաճելի է զրուցել: Կարծում եմ, որ Սիլվիոյի Բեռլուսկոնին չի
սխալվել նրա հարցում: Ալեգրին բարձր որակավորում ունեցող մարզիչ է, նա
գիտի ինչ է ցանկանում և ինչպես հասնել դրան»:
|