Գերմանական Համբուրգի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի
հոլանդացի հարձակվող Ռուդ Վան Նիստելռոյը, երեկ, Հաննովերի հետ կայացած
հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով, չի կարողանա այլևս խաղադաշտ դուրս
գալ ընթացիկ մրցաշրջանում:
Դա նշանակում է, որ Վան Նիստելռոյին, շատ հավանական է, այլևս
ընդհանրապես չտեսնենք Համբուրգի կազմում, քանի որ նրա պայմանագիրն ակումբը
հետ ավարտվում է այս ամռանը, որը երկարաձգելու նպատակ հոլանդացին չունի:
|