Միայն հիանալ կարելի է բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ Ժունինիոյով, ով
պայմանագիր է կնքել իր հայրենի ակումբի՝ Վասկո դա Գամայի հետ, համաձայն որի
նա շաբաթական կստանա ընդհամենը 260 եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ,
հավելենք, որ պայմանագրում կա մի կետ, ըստ որի, նա կստանա բոնուսներ, եթե
թիմը նվաճի որևէ տիտղոս կամ իրավունք ստանա հանդես գալ Լիբերտադորեսի
գավաթի խաղարկությանը:
«Վասկո դա Գամա չեմ գնում մեծ փողերի համար, այլ պարզապես ցանկանում եմ
վերադառնալ հարազատ ակումբ և օգտակարություն բերել թիմին»,- մեջբերում է
Ժունինիոյի խոսքերը՝ բրազիլական ակումբի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ երկու տարի հանդես է գալիս Քաթարի Ալ Գարաֆա թիմի կազմում, ուր անցկացրել է 35 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ: